10:00 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.78
  • GBP598.37
  • EUR534.35
  • RUB7.43
Կալանավորում

Երևանում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի վրա կրակած անձը կալանավորվել է

CC0 / Pixabay / 3839153 / Handcuffs
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1275)
119 0 0

Դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Հարություն Սարգսյանը կալանավորվել է։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ապրիլի 5-ին, ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել էր նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։ Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն էր հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հ. Սարգսյանը դատարանից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1275)

Ըստ թեմայի

Երևանի ՋԷԿ–ից կատարվել է 21.5 մլն դրամի գողություն. 9 անձ կալանավորվել է
«Դուխով Հայաստան» ֆեյք էջի համակարգողը կալանավորվել է. ԱԱԾ
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Երևան

Գլխավոր թեմաներ