00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք գազան եք, նա ձեզ ի՞նչ է արել․ Թբիլիսիում երիտասարդ հայի սպանության դաժան մանրամասները

© Pixabay / Baldr80 / tantoПистолет и нож
Пистолет и нож  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռուսթավի 2» հեռուստաալիքն իր սյուժեում ներկայացրել է Վրաստանի մայրաքաղաքում 22-ամյա հայի դաժան սպանության մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Արդեն ինն ամիս է 80-ամյա Մանուշակ Սարգսյանի օրը միանման է սկսվում․ նա գնում է գերեզմանատուն և սգում իր 22-ամյա որբ թոռան մահը, որը գազանաբար սպանվել է 2018թ-ի հուլիսին։ Այդ մասին ասվում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սյուժեում։

Գևորգը որբ է եղել, նա շատ աղքատ ընտանիքում է մեծացել։ Հուլիսին նրան դանակի 19 հարված են հասցրել և արդեն մահացող տղային քարերով հարվածել։ Արդեն 10 ամիս է նրա ընտանիքը պահանջում է հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին։ Ապրիլի 23-ին դատավոր Շորենա Գունցաձեն դատավճիռ կկայացնի գործով մեղադրյալների նկատմամբ։

Обнаруженный нож на месте увийства - Sputnik Արմենիա
Դանակահարություն Գյումրիում. 3 տուժածներն էլ դպրոցականներ են

Մանուշակ Սարգսյանը վստահ է, որ իր թոռանը սադիստաբար սպանել են տնից քսան մետր հեռավորության վրա։ Փորձաքննության տվյալներով՝ տղային դանակով հասցվել է 19, իսկ բութ գործիքով 32 վնասվածք։

Քննության տեղեկություններով՝ միջադեպին մասնակցել են 12 երիտասարդներ, և նրանք բոլորը եղել են Սարգսյանի դեմ։

Սպանության միակ չեզոք ականատեսը հարևանուհի Լիանա Զալինյանն է։ Նա հիշում է, որ սկզբում Սարգսյանը զրուցել է երեք տղաների հետ, սակայն մի քանի րոպե անց նա արնաթաթախ ընկել է ասֆալտին և սկսել օգնություն կանչել։ Գնալով միջադեպի մասնակիցների թիվն աճել է, և վիրավոր Սարգսյանին ծեծել է 12-հոգանոց խումբ, այդ թվում՝ քարերով։

«Օգնեցե՜ք, սպանո՜ւմ են», - գոռացել է նա, պատմել է Զալինյանը։

Նա դուրս է վազել փողոց և փորձել օգնել։ «Դուք գազա՞ն եք, նա ձեզ ի՞նչ է արել», - բղավել է Զալինյանը։

Սակայն նրան ոչ ոք չի լսել։

Չնայած այդ ցուցմունքներին՝ ի սկզբանե իրավապահ մարմինները ընտանիքին համոզել են, որ սպանվածին դանակով 19 հարված և 32 վնասվածք է հասցրել մեկ մարդ։ Այդ պատճառով դատախազությունը մեղադրանք է առաջադրել միայն Էրիկ Մխիթարյանին, այն էլ այն ժամանակ, երբ նա արդեն լքել է երկիրը։

Գործը նոր շրջադարձ է ստացել Լևան Սամխարաուլիի փորձաքննությունից հետո։ Սահմանվել է, որ սպանության ժամանակ օգտագործվել է երկու դանակ և մեկ բութ առարկա։ Սպանությունից յոթ ամիս անց քննությունը մեղադրանք է առաջադրել Էրիկ Կարապետյանի եղբորը՝ Ստեփանին, և նրա ընկերոջը՝ Հրաչիկ Կարապետյանին։

Պաշտպանությունը նշում է, որ քննությունը չունի սպանության ոչ մի զենք, ոչ մի այլ ապացույց, բացի ականատեսների փոխված ցուցմունքներից։

Наезд со смертельным исходом на улице Ростовян (13 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաերթ Երևանում. հետիոտնը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Ստեփան Կարապետյանի և Հրաչիկ Կարապետյանի փաստաբանները պնդում են, որ երկու մեղադրյալները պատահաբար են հայտնվել այսպես կոչված ծեծկռտուքի մեջ, սակայն նրանք զենք չեն կիրառել։

Գևորգ Սարգսյանի ընտանիքը պնդում է, որ նրան սպանել են հենց ձերբակալված տղաները։ Նրանք վախենում են, որ ոչ լիարժեք քննության պատճառով այդ անձանց մեղքը չի ապացուցվի։

Վրաստանի գլխավոր դատախազությունից արձագանքել են հեռուստաալիքի այդ սյուժեին։ Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ սյուժեն կոռեկտ չէ, քանի որ գլխավոր դատախազությունն արդեն 2018թ.-ի դեկտեմբերին հայտարարություն էր տարածել սպանության մասին։ Դրանով հաղորդվել է, որ երեք մեղադրյալները դանակով 19 հարված են հասցրել Սարգսյանին և թաքնվել հանցագործության վայրից։

Գերատեսչության հայտարարության համաձայն` գործը «դիտավորյալ սպանություն» հոդվածից վերաորակավորվել է «խմբային դիտավորյալ սպանություն՝ կատարված հատուկ դաժանությամբ»։ Հոդվածով մեղադրանք է առաջադրվել երկու անձանց՝ Ռ․Կ․-ին և Ս․ Մ․-ին։ Քննությունը պարզել է, որ Ս․Մ․-ն և Է․ Մ․-ն լարված հարաբերություններ են ունեցել Գևորգ Սարգսյանի հետ։ Նրանք իրենց ընկերոջ՝ Ռ․ Կ․-ի հետ ծրագրել են դիտավորյալ սպանություն, որը իրագործել են 2018-ի հուլիսի 12-ին։ Միաժամանակ, Է․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 108 հոդվածով, իսկ չորս անձանց մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին տեղեկությունները թաքցնելու համար։

Լրահոս
0