08:06 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Հիվանդանոց

Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. 46–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1263)
79 0 0

Ոստիկաններն արդեն պարզել են կասկածյալների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի և դանակահարության հետևանքով 46–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ ապրիլի 21-ին, ժամը 19։20-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արման Պողոսյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Բրյուսովի փողոցի խաչմերուկում գործող «555» բենզալցակայանի հետնամասում Ա. Պողոսյանի հետ վիճաբանել են 2 անձ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Պողոսյանի դեմքին և դիմել փախուստի։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն արդեն պարզել են կասկածյալների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1263)

Ըստ թեմայի

ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի նախագահ Սիրիսենային
Արյուն և համատարած սուգ. Շրի Լանկայում Զատկի տոնը ողբի է վերածվել. լուսանկարներ
Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը կտրուկ աճել է. 24 մարդ ձերբակալվել է
թեգերը:
ավտովթար, Երևան

Գլխավոր թեմաներ