11:04 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Գումար

33–ամյա տղամարդը միայնակ կամ ամուսնալուծված 11 կանացից խոշոր գումար է հափշտակել

CC BY 2.0 / Vsevolod Knyazev / Деньги
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
166 0 0

Տղամարդը կանանց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել սոցիալական կայքերի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. 33–ամյա տղամարդը խաբեությամբ միայնակ կամ ամուսնալուծված կանանցից` ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու շինծու խոստումներով, չարաշահելով նրանց վստահությունը, գումար և ոսկյա իրեր է վերցրել, յուրացրել դրանք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Տղամարդը կանանց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել սոցիալական կայքերի միջոցով։ Նա 2018թ.–ից մինչև 2019 թվականի մարտի 1-ը 30-ից 55 տարեկան 11 կանանցից, ինչպես նաև նրանցից մեկի հորից մաս-մաս ստացել և խաբեությամբ հափշտակել է 13.812.700 ՀՀ դրամ, 4.780.141 ՀՀ դրամին համարժեք 9.884 ԱՄՆ դոլար, 58.480 ՀՀ դրամին համարժեք 8.000 ՌԴ ռուբլի գումար, 2.215.188 ՀՀ դրամի ոսկյա զարդեր և 1.050.000 ՀՀ դրամ արժողության երկու բջջային հեռախոս»,–այս մասին նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 33-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 1–ին, 2–րդ, 3–րդ մասի 1–ին կեսով, ինչպես նաև ուրիշի գույքը վնասելու ու հափշտակելու համար` 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ըստ թեմայի

Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. 46–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Դանիայի ամենահարուստ մարդը 3 երեխային կորցրել է Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով
Ուշադրություն. Երևանում փողոցներ են փակ լինելու
թեգերը:
գողություն, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ