03:11 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Էրեբունի հիվանադանոց

Աղջիկը ցանկացել է կյանքին վերջ տալ «Էրեբունի» հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր նրա երեխան

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1693)
6747 0 0

Մի քանի ժամ շարունակ ընտանիքի անդամներն աղջկանից որևէ տեղեկություն չեն ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Արտառոց դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Մեր տեղեկություններով՝ երեկ`ապրիլի 24–ին, Վեդի քաղաքում ապրող մի կին կեսօրին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, հեռացել է տնից։

Մի քանի ժամ շարունակ ընտանիքի անդամներն աղջկանից որևէ տեղեկություն չեն ունեցել։ Այդ պատճառով նրա ծնողը դիմել է իրավապահներին։

Արդեն ապրիլի լույս 25-ի գիշերը, աղջկան գտել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի տարածքում և տեղափոխել Վեդի։

Նախնական վարկածով՝ աղջկա մանկահասակ երեխաներից մեկը տարիներ առաջ մահացել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Հենց այդ պատճառով էլ նա ցանկացել է կյանքին վերջ տալ հենց նույն հիվանդանոցում, որտեղ մահացել է իր երեխան։ 

Ըստ որոշ տեղեկությունների՝ աղջիկն ամուսնալուծված է, նրա մյուս երեխան ապրում է նախկին ամուսնու հետ։ Այս հանգամանքը, հավանաբար, ևս ընկճել է նրան։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1693)

Ըստ թեմայի

Բաքվում կինը ցանկացել է ինքնասպանություն գործել, որովհետև ամուսինը Մարտի 8-ի նվեր չի գնել
Ինքնասպանություն Աշտարակում. ինչո՞ւ է ամուրին դիմել նման ծայրահեղ քայլի
Ինքնասպանություն խաղի պատճառո՞վ. գյումրեցի 10–ամյա տղայի մահվան դեպքն անհանգստացնող է
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ինքնասպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ