ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ գիշերը Արտաշատ բժշկական կենտրոն է տեղափոխվել հենց Արտաշատում ապրող մի երիտասարդ:
Նա դանակահարված է եղել, վնասվածքը՝ որովայնին:
Բժիշկները վիրահատել են նրան: Նախնական վարկածով՝ հոսպիտալացված երիտասարդը Արտաշատի փողոցներից մեկում վիճել է մեկ այլ երիտասարդի հետ: Այդ ընթացքում վերջինս դանակահարել է նրան ու փախել:
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասներն ու երիտասարդին վնասվածք պատճառած անձի տվյալները: