13:44 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ

Երևանի բնակարաններից մեկում դիակ են հայտնաբերել. տղամարդը երկտող է թողել կնոջը

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
563 0 0

Տղամարդու երկտողն ավարտվում է այս տողերով. «Թող աղջիկս նման բանի մասին չիմանա»։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ոստիկանության Մալաթիայի բաժինն այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 18:40-ի սահմանում ահազանգ է ստացել, որ Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բացելով բնակարանի դուռը, ներսում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին:

Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են կնոջն ուղղված երկտող, որում գրված է եղել. «Ես շատ եմ սիրում քեզ, իմ հրաշք: Ներեք ինձ, ես եմ մեղքի ծնունդը, թող աղջիկս նման բանի մասին չիմանա»:

Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:

Ըստ թեմայի

Երևան–Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան միջից կրակոցներ են արձակել
Անհետ կորած աղջկան ոստիկանները գտել են գետում՝ ողջ
Դանակահարություն Երևանում. երկու եղբայրներից մեկը մահացել է
Երևանում տրանսգենդերները ծեծել են իրար
Աբովյանում 40 տարեկան կինը ծեծել է 21 տարեկանին
թեգերը:
ինքնասպանություն

Գլխավոր թեմաներ