16:54 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Շտապօգնություն

Երևանում որդին ծեծել է անկողնային հիվանդ հորը

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1437)
20101

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները և ծեր հորը ծեծելու դրդապատճառները:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Երևանում որդին ծեծել է անկողնային հիվանդ հորը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 17-րդ շենք, որպեսզի օգնություն ցույց տա շենքի բնակարաններից մեկում ապրող 73-ամյա մի տղամարդու:

Նախնական վարկածով՝ թոշակառուին ծեծի է ենթարկել 48-ամյա որդին՝ ձեռքով մի քանի անգամ հարվածելով անկողնուն գամված հոր մարմնի տարբեր մասերին:

Ըստ հարևանների որոշ տեղեկությունների՝ շտապօգնության խումբը կատարվածի մասին տեղեկացրել է տարածքային ոստիկանություն, որտեղից էլ ժամանել են ոստիկաններ, սակայն հորը ծեծած տղամարդուն տանը չեն գտել: Ոստիկանները կապվել են նրա հետ ու հորդորել, որ նա ներկայանա բաժին: Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները և ծեր հորը ծեծելու դրդապատճառները:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1437)
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Երևան

Գլխավոր թեմաներ