07:21 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Սերգեյ Դորենկո

Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն. պատահարի տեսանյութը

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1306)
331 0 0

Լրագրողը, ըստ շրջանառվող լուրերի, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Մոսկվայում մահացել է Սերգեյ Դորենկոն: ՌԻԱ Նովոստին, հղում անելով РЕН ТВ-ին, տեղեկացնում է, որ լրագրողի մահվան պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարն է:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ Սերգեյ Դորենկոն կլինիկական մահ է տանում և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Հայտնի լրագրողը «Տրիումֆ» մակնիշի մոտոցիկլետով երթևեկել է Մոսկվայում, ու հանկարծակի ընկել է։ Նախնական եզրահանգումը հետևյալն է. իրեն վատ է զգացել ու չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը։

Սերգեյ Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր, ծնվել էր 1959 թվականին՝ Կերչում, ավարտել էր Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), աշխատել է որպես հեռուստամեկնաբան Համառուսական պետական հեռուստառադիոընկերությունում, РТР-ում և НТВ-ում:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1306)

Ըստ թեմայի

Հաղորդավար Դորենկոն Նիկոլ Փաշինյանի մասին ասածները պարզաբանել է դեսպանությանը
Ուկրաինան ստեղծել է ռուսական գրքերի «սև ցուցակ»
թեգերը:
Ռուսաստան, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ