17:52 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Ծեծկռտուք

Երևանի ինֆորմատիկայի քոլեջի բակում 18–ամյա տղայի են ծեծել

CC BY 2.0 / shay sowden / anatomy of a street fight
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1996)
373 0 0

Ոստիկաններին հավատ չի ներշնչել երիտասարդի հայտնածը, նրանք օպերատիվ աշխատանք են իրականացրել՝ եղելությունը պարզելու համար:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի ինֆորմատիկայի քոլեջում ծեծկռտուք է եղել։

Մեր տեղեկություններով՝ երեկ` մայիսի 15–ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի ինֆորմատիկայի քոլեջում սովորող 18-ամյա մի տղա: Երիտասարդի մարմնին վնասվածքներ են եղել, այդ թվում՝ գանգուղեղի շրջանում:

Նա բժիշկներին ասել է, որ վնասվածքը ստացել է քոլեջի բակում ընկնելու հետևանքով: Ոստիկաններին հավատ չի ներշնչել երիտասարդի հայտնածը, ուստի նրանք օպերատիվ աշխատանք են իրականացրել՝ եղելությունը պարզելու համար: Նախնական վարկածով՝ երիտասարդը քոլեջի բակում ծեծի է ենթարկվել:

Միջադեպին մասնակցել են մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ քոլեջում սովորող: Ըստ որոշ տեղեկությունների՝ վեճի պատճառը միջանձնային է: Քոլեջի բակում տեղի ունեցած պարզաբանումներն ավարտվել են ուսանողի ծեծով, որից հետո մյուսները հեռացել են, ծեծված տղան էլ տեղափոխվել է հիվանդանոց:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1996)
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ