01:34 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Կրակ

Քաղաքացին բենզինը լցրել է իր վրա. ո՞րն էր ինքնահրկիզման փորձի դրդապատճառը

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1440)
317 0 0

Իրավապահներին հաջողվել է մոտենալ նրան ու տարածքից հեռացնել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Նորքում։

Պաշտպանության նախարարության հսկիչ անցագրային կետերից մեկին մոտեցած քաղաքացին բոլորի աչքի առաջ իր վրա բենզին է լցրել ու սպառնացել, որ ինքնահրկիզվելու է։

Պաշտպանության նախարարության աշխատակիցները բացատրական զրույց են վարել նրա հետ։

Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք ևս զրուցել են տղամարդու հետ, համոզել, որ հրաժարվի այդ ծայրահեղ մտադրությունից։

Իրավապահներին հաջողվել է մոտենալ նրան ու տարածքից հեռացնել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնահրկիզվել պատրաստվող տղամարդը 41 տարեկան է, ապրում է Կոտայքի  մարզում։ Նա հավաքվածներին ասել է, որ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները իր ֆինանսական խնդիրներն են։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1440)

Ըստ թեմայի

Վարորդների համար. Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը որոշ ժամերի կսահմանափակվի
Գյումրիում տղամարդ է կախվել․ դին հայտնաբերվել է տան խոհանոցում
Ողբերգական դեպք Երևանում. ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջը
թեգերը:
Հայաստան, Երևան, ինքնասպանություն, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ