02:09 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2228)
242 0 0

Խմբակային վեճի ժամանակ մասնակիցներից մեկը պարզաբանումների ժամանակ դանակով հարվածել է երիտասարդ տղամարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայիսի լույս 22-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել մոտ 30 տարեկան երկու տղամարդ։ Նրանք դանակահարված են եղել։

Մեկի վնասվածքը կրծքավանդակին է, մյուսինը՝ որովայնին։ Բժիշկները վիրահատական միջամտությամբ փրկել են նրանց կյանքը։

Նախնական վարկածով` տղամարդիկ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից, որտեղ խմբակային վեճ է եղել։

Այս պահին Sputnik Արմենիային հայտնի չեն վեճի պատճառները, սակայն միանշանակ է, որ մասնակիցներից մեկը պարզաբանումների ժամանակ դանակով հարվածել է տղամարդկանց։

Ըստ Արմավիրում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ քաղաքի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են դանակահարող երիտասարդի ինքնությունը, որին փնտրում են։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2228)

Ըստ թեմայի

Խուլերի միավորման անդամներից մեկը կծել է ոստիկանի ձեռքը. մանրամասներ
Նախկին ամուսնու կողմից դանակահարված 4 երեխաների մայրը մահացավ
Երևանում ամուսինը անչափահաս դստեր ներկայությամբ դաժանաբար ծեծել է կնոջը
Ողբերգական դեպք Երևանում. ինչո՞ւ է ինքնասպան եղել ռեփերի հայրը
թեգերը:
Արմավիր, դանակահարություն, հիվանդանոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ