09:40 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Դեպքի վայրում հայտնաբերված դանակը

PARA TV-ի աշխատակցին Ազատության հրապարակում չեն դանակահարել. նոր մանրամասներ

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1713)
124 0 0

Մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել PARA TV-ի աշխատակիցը։ Այս լուրը հաստատեց նաև PARA TV-ին` գրառում կատարելով Facebook-յան իր էջում։

«PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, մայիսի 25–ի երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,–գրված է PARA TV-ի ֆեյսբուքյան էջում: Նրանք խոստանում են այլ մանրամասներն ունենալուն պես կիրազեկել հանրությանը:

Խնդրին արձագանքել է նաև ոստիկանությունը։ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Facebook-յան իր էջում գրել է, որ լրատվական կայքերում տարածված տեղեկությունը, թե Ազատության հրապարակի մայիսի 25–ի հանրահավաքի ժամական է տեղի ունեցել դանակահարությունը, չի համապատասխանում իրականությանը։ «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին` պատճառով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն»,–գրել է Ջանոյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում չճշտված տեղեկություններ չտարածել:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1713)

Ըստ թեմայի

Ծեծկռտուք և դանակահարություն Արարատի մարզում. 2 անչափահաս վնասվածքներ են ստացել
Դանակահարություն Կոտայքում. 33–ամյա տղամարդը ձերբակալվել է
Դանակահարություն Արմավիրում. երիտասարդներից մեկի կրծքավանդակն է վնասված, մյուսի` որովայնը
թեգերը:
դանակահարություն, հիվանդանոց, Լրագրող, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ