ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 10։10-ի սահմանում ահազանգ է ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկից «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որը հայտնել է, թե նշված խաչմերուկում Higer մակնիշի 4626 Տ համարանիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել իրեն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 80-ամյա Լևոն Մելոյանն է, իսկ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 57-ամյա Վահագն Մանուկյանը։
Տղամարդը դիտմա՞մբ է նետվել ավտոբուսի առաջ. ինքնասպանության մանրամասները
Մինչ հետաքննիչը զննություն է կատարել դեպքի վայրում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել, որ Լ. Մելոյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է հիվանդանոցի լուսամուտից և տեղում մահացել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։