00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխային տանն է ծննդաբերել, հետո զանգել բժշկին. ջրատարում գտած նորածնի դեպքի մանրամասները

© Sputnik / StringerТруп младенца в канале
Труп младенца в канале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
10 օրական նորածինն ինչպե՞ս է հայտնվել Մուսալեռ գյուղի ջրատարում. Sputnik Արմենիան պարզել է արտառոց դեպքի որոշ մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը Վաղարշապատի ծննդատուն է տեղափոխվել արնահոսությամբ ու առանց պտղի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Վաղարշապատի ծննդատան բժիշկ Սվետլանա Պողոսյանը։

Նորածնի դին` պորտալարը ոտքին փաթաթված, հայտնաբերվել էր հունիսի 2–ի երեկոյան։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին եղել:

Պարզվել է, որ Փարաքար գյուղում բնակվող մի կին մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմանում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին, նետել է ջրատարը:

«Կնոջ մոտ տնային ծնունդ է եղել, որից հետո արնահոսությամբ ու շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Համապատասխան բուժօգնություն ենք ցուցաբերել, որից հետո դեպքի առթիվ հայտնել ենք ոստիկանությանը»,–ասաց Պողոսյանը։

Նա նշեց նաև, որ անհրաժեշտ բուժումներից ու հետազոտություններից հետո կինը դուրս է գրվել։ Կինն, ի դեպ, հաշվառված է եղել Վաղարշապատի ծննդատանը, բայց միայն մեկ ամիս առաջ։

Փարաքարի տեղամասային մանկաբարձ–գինեկելոգ Էմմա Ղազարյանն էլ նշեց, որ կինն իրենց բժշկական ամբուլատորիայում գրանցվել է, երբ հղիությունն արդեն 36 շաբաթական է եղել։ Դրանից հետո նա գտնվել է բժիշկների հսկողության տակ, և հղիությունը որևէ բարդությամբ աչքի չի ընկել։

Труп младенца в канале - Sputnik Արմենիա
Նորածին տղային նետել են Մուսալեռի ջրատարը և հեռացել

«Ուլտրաձայնային հետազոտություն է անցել, որևէ շեղում չի հայտնաբերվել»,–ասաց Ղազարյանը։

Փարաքարի բժշկական ամբուլատորիայից հաստատեցին լուրը, որ կինը վերջին ամսում է գրանցվել իրենց մոտ` իրենց համառ ջանքերի շնորհիվ։ Նա հավաստիացրել է, որ Վարդենիսի ամբուլատորիայում է հաշվառված։

Դեպքից հետո ամբուլատորիայի բժիշկները, ընդունված կարգի համաձայն, այցելել են կնոջը, զրուցել նրա հետ, սակայն այդպես էլ չեն հասկացել` ինչպես է եղել, որ կինը տանն է ծննդաբերել և չի այցելել հիվանդանոց։

Փարաքարի համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է` երկու եղբայր իրենց ընտանիքներով ապրում են մի փոքրիկ տանը։ «Աշխատող, ապրող ընտանիք է։ Կնոջ ամուսինը շինարարությամբ է զբաղվում։ Իրենք մեկ երեխա էլ ունեն, 11 տարեկան է»,–ասաց նա։

Փարաքար գյուղի բնակիչներն էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեպքի պատճառների ու մանրամասների մասին տեղյակ չեն։ Միայն հայտնի է, որ կինը, երբ արդեն տան պայմաններում երեխային ծննդաբերել է ու նետել ջրատարը, զանգահարել է իր ընտանեկան բժշկին ու ասել, թե ընկել և կորցրել է երեխային։ Բժիշկն էլ կնոջ տուն գնալուն զուգահեռ` զանգահարել է «Շտապօգնություն»։

Ի դեպ, ջրատարը, որտեղ նետել էին նորածնին, բավական մոտ է գտնվում այդ ընտանիքի տանը։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան կինը ներկայացել է ոստիկանություն ու խոստովանական բացատրություն տվել։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն:

Լրահոս
0