09:39 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
85 0 0

Արմավիրի մարզի Վանանդ գյուղում ցավալի դեպք է տեղի ունեցել. քաղաքացին 6-8 մ խորություն ունեցող լիճն է ընկել ու խեղդվել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի— Sputnik. Այսօր 18–ամյա մի քաղաքացի է ընկել Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գտնվող արհեստական ջրավազանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հունիսի 3-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով»,–հայտնում է ԱԻՆ–ը։

Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել արհեստական լճից։ Այն, ի դեպ, 3000-4000 քմ տարածք է զբաղեցնում և ունի 6-8 մ խորություն:

Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Երեխային տանն է ծննդաբերել, հետո զանգել բժշկին. ջրատարում գտած նորածնի դեպքի մանրամասները
Մայրն անզգուշաբար կրակել է որդու ուղղությամբ. երեխային տեղափոխել են հիվանդանոց
Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել Երևանում. օգնության են հասել փրկարարները
Ջրատարում հայտնաբերված նորածնի մորը Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են
թեգերը:
Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ