17:18 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հրդեհ Տավուշում

Տավուշում բռնկվել է «Մարիաննա» ընկերության ավտոմեքենան. լուսանկար

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1716)
412 0 0

Վարորդը երթևեկության ընթացքում նկատել է, որ մեքենայի առջևի հատվածից ծուխ է դուրս գալիս:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Մեր տեղեկություններով ժամեր առաջ Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել:

Պատահարը տեղի է ունեցել Ծաղկավանից Տավուշ գյուղ տանող ճանապարհին: «Մարիաննա» ընկերությանը պատկանող Ford Transit-ի վարորդը երթևեկության ընթացքում նկատել է, որ մեքենայի առջևի հատվածից ծուխ է դուրս գալիս:

Сгоревший в Тавушской области грузовой автомобиль (4 июня 2019). Село Цахкаван
© Sputnik / Stringer
«Մարիաննա» ընկերությանը հրդեհված Ford Transit-ը

Անմիջապես կանգնեցրել է մեքենան ու բացել շարժիչի ծածկոցը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Այդ ընթացքում շարժիչը բռնկվել է և վայրկյանների ընթացքում կրակը տարածվել է ամբողջ մեքենայով՝ մոխրակույտի վերածելով այն:

Դեպքից մոտ մեկ ժամ հետո հրշեջ-փրկարարները կարողացել են մարել կրակը:

Մեր տեղեկություններով՝ մեքենան ամբողջությամբ բեռնված է եղել կաթնամթերքով: Հրդեհի պատճառները պարզվում են, ամենայն հավանականությամբ՝ պատահարը մեքենայի տեխնիկական խնդրի հետևանք է եղել:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1716)

Ըստ թեմայի

Առեղծվածային դեպքի մանրամասները. Տաշիրում տղամարդը հորեղբորորդուն առավոտյան մահացած է գտել
Ավազակային հարձակում Հայաստանում. երիտասարդները թալանել են Չեխիայի քաղաքացուն
Արտառոց դեպք Երևանում. Նարկոլոգիական կենտրոնում բուժվողներից 2–ին հիվանդանոց են տեղափոխել
Քրեական հեղինակություն Զապին հիվանդանոց են տեղափոխել. «Ժամանակ»
թեգերը:
Հայաստան, Տավուշ, վթար

Գլխավոր թեմաներ