23:57 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Հիվանդանոց

Երևանում կազմակերպված խնջույքից հետո 13 հոգու տեղափոխել են հիվանդանոց

© Sputnik / Vitaliy An'kov
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները նույն սոուսն են կերել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսօր սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով 13 հիվանդի է ընդունել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր հիվանդներից վերցվել են կենսանմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են):

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝ Առողջապահության նախարարությունը կրկին անգամ հիշեցնում և հորդորում է

  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,
  • պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
  • ընտրել թարմ, ոչ ժամկետնանց սննդամթերք,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քjաբաբ և այլն,
  • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
  • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
  • պատահական վայրերից սունկ չգնել, gնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

Ըստ թեմայի

Ջրատարում 71–ամյա կնոջ դի է հայտնաբերվել` մասամբ քայքայված վիճակում
Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում
Ինքնասպանություն «Ժասմին» հյուրանոցում. արդյո՞ք տղամարդն աղջկա էր սպասում
Հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու տունը. լուսանկարներ
թեգերը:
հիվանդանոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ