20:27 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ջրամբար

Անհետ կորած 51-ամյա երաժշտի դին հայտնաբերել են Չարենցավանի ջրամբարում

© Sputnik / Janna Poghosyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1722)
152 0 0

Նախնական տվյալներով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի –Sputnik. Այսօր ժամը 11:33-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացու դի կա:

Ինչպես հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը, դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նախնական տեղեկություններով՝ դատաբժշկի տեղում զննությունը ցույց է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ լուրերի՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ երաժիշտ 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով արդեն մեկ օր է ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած:

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1722)

Ըստ թեմայի

Երկար ժամանակ լույս չի լինի Երևանի որոշ հատվածներում և մի քանի մարզերում
Խոշոր ավտովթար Երևանում. դադարեցվել է թաղամասի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը
Սոչիում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսները, կան տուժածներ․տեսանյութ
թեգերը:
Դիակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ