10:48 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Հրացան և փամփուշտ

Կրակոցներ Առատաշենում. սպանվածները քույր ու եղբայր են

CC0 / nikolabelopitov / Shotgun
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1297)
136 0 0

Հրացանով զինված մարդը մահվան սպառնալիքով թույլ չի տվել, որ հարևաններն օգնության հասնեն վիրավորներին:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ժամեր առաջ հնչած կրակոցների հետևանքով սպանված 61-ամյա կինն ու 70-ամյա տղամարդը քույր և եղբայր են: Մեր տեղեկություններով` նրանք ապրում էին հարևանությամբ:

Այս անձանց սպանելու մեջ կասկածվում է կնոջ 63-ամյա ամուսինը:

Առատաշենում խոսում են, որ վերջինս հաճախ է ալկոհոլ օգտագործում և վիճում հարազատների հետ: Այսօր տեղի ունեցած վեճն էլ հանգուցալուծվել է սպանություններով: Կնոջը կրակելուց հետո տղամարդը կրակել է աներորդու ուղղությամբ: Հարևանները ձայների վրա շտապել են օգնության ու ահազանգել 1-03:

Կատարվածի մասին տեղեկացել է նաև Առատաշենում ապրող և արձակուրդում գտնվող ոստիկանը, որը Էջմիածնի բաժնի ծառայող է:

Նա տղամարդու ձեռքից խլել է հրացանը և պահել նրան մինչև բաժնից ոստիկանական ուժեր կգան:

Հրացանով զինված մարդը եղել է նյարդային վիճակում և թույլ չի տվել, որ հարևաններն օգնության հասնեն վիրավորներին՝ սպառնալով, որ կսպանի, եթե մոտենան:

Դեպքի այլ մանրամասները պարզում են իրավապահները:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1297)

Ըստ թեմայի

Ավտովթարից տուժած 65–ամյա քաղաքացին մահացավ
Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Խաչեն գետում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
Ստիպել են Երևանի փողոցներում անձեռոցիկ վաճառել ու խլել են ողջ գումարը. թրաֆիքինգի նոր դեպք
Հնչել է կրակոց. ավազակային հարձակում «Հայբիզնեսբանկի» վրա
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, Արմավիր, կրակոց, Սպանություն

Գլխավոր թեմաներ