21:20 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
ԱԻՆ

Երևանում ռումբի մասին ահազանգ է հնչել. փրկարարները մեկնել են 6-րդ վարչություն

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Ռումբի մասին ահազանգից հետո Ոստիկանության 6-րդ վարչության են մեկնել ԱԻՆ–ի աշխատակիցները:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանում, ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում են քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

Ավելի ուշ ԱԻՆ–ը հայտնեց, որ ռումբ չի հայտնաբերվել։

Ըստ թեմայի

Աբովյանում 86-ամյա կինը ժավել է խմել՝ փորձելով ինքնասպան լինել
Երևանում սպանություն է տեղի ունեցել
Հայաստանում 15 տարեկան աղջիկ է կորել
Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կրակողն ու հրազենը հայտնաբերվել են
թեգերը:
ռումբ, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ