18:41 24 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
ԱԻՆ

Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ չհայտնաբերվեց

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1295)
18 0 0

Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը զննել են ոստիկանության 6-րդ վարչության տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ այդպես էլ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված։

«Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը տեղազննել են տարածքը. արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,–հայտնում են ԱԻՆ–ից։

Նշենք, որ դեպքի վայր էին մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1295)
թեգերը:
ռումբ, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան

Գլխավոր թեմաներ