10:46 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Հիվանդանոց

Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1297)
86 0 0

Թումանյան փողոցում վիճաբանել են դեռևս անհայտ անձանց հետ, որի ընթացքում էլ ծեծի են ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Գիշերը դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 29 և 31 տարեկան տղամարդիկ։

29–ամյա տղայի արմունկին կտրած ծակած վերք է եղել․նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին որևէ բան ասելու։ Իսկ 31–ամյա տղան դեմքի շրջանում է վնասվածքներ ստացել։ Նախնական տվյալներով՝ նրա քիթը կոտրվել է, շրթունքներին էլ պատռված վերք է եղել, որն, ամենայն հավանականությամբ, բռունցքով հարվածի հետևանք է։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղաները Թումանյան փողոցում վիճաբանել են դեռևս անհայտ անձանց հետ, որի ընթացքում էլ ծեծի են ենթարկվել, իսկ մեկն էլ դանակահարվել է։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1297)

Ըստ թեմայի

Դանակահարություն «Թումոյի» այգում. 17–ամյա տղան վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում
«Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես ամաչեցի այս երկրի փոխարեն». Փայլան
«Զոն նայողների» և «օրենքով գողերի» համար բարդ օրեր են սկսվելու. «Ժամանակ»
թեգերը:
դանակահարություն, հիվանդանոց, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ