20:26 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Արխիվային լուսանկար

Աբովյանում տարեց թոշակառուն ինքնասպան է եղել քաղաքի բանուկ մասում

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1722)
656 0 0

Հարևանները խոսում են, որ նա վերջերս առողջական խնդիրներ է ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Այսօր առավոտյան Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասում զբոսնող մարդիկ նկատել են փողոցում ընկած տղամարդու, որի գլխից արյուն է հոսել:

Անմիջապես ահազանգել են շտապօգնություն: Ժամանած խումբը 74-ամյա տղամարդուն տեղափոխել է Աբովյան բժշկական կենտրոն:

Նրան օգնություն ցույց տված անձինք նկատել են, որ գետնին ատրճանականման առարկա կա: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժիշկները ոչ միայն արձանագրել են տղամարդու կենսաբանական մահը, այլև պարզել, որ գլխին հրազենային վնասվածք կա:

Նախնական վարկածով՝ աղջկա հետ ապրող թոշակառու տղամարդը ինքնասպան է եղել: Հարևանները խոսում են, որ նա վերջերս առողջական խնդիրներ է ունեցել, և, ամենայն հավանականությամբ,  դա է եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1722)

Ըստ թեմայի

Գեղարքունիքում 7-րդ դասարանցու են դանակահարել
Խոշոր հրդեհ Եռաբլուրի տարածքում. հրշեջները դեպքի վայր են մեկնել
Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող հողատարածքն այրվել է
Ստավրոպոլի շրջանում վթարից տուժած անձանցից 5–ը ՀՀ քաղաքացիներ են. մեկի վիճակը ծանր է
թեգերը:
ինքնասպանություն, Սպանություն

Գլխավոր թեմաներ