04:41 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
«Էրեբունի» հիվանդանոց

Կանանց կռիվ Արտաշատում. բժիշկները պայքարում են կանանցից մեկի կյանքը փրկելու համար

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1987)
490 0 0

Տեղեկություններ կան, որ կանայք կռվել են օծանելիքի համար։ Վեճի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին մոտ Արտաշատի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում գանգուղեղային վնասվածքով 64-ամյա մի կին է տեղափոխվել Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նրա դեմքին ու գլխին բազմաթիվ վնասվածքներ կան։ Կինը բնակվում է Արտաշատում գտնվող չգործող բուժհաստատության շենքում։ Նրան դաժան ծեծի է ենթարկել նույն շենքում ապրող 53-ամյա մի կին։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք վիճել են օծանելիքի համար, որի ընթացքում կանանցից կրտսերը ալկոհոլի ազդեցության տակ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ավագին, ինչի հետևանքով վերջինս գիտակցությունը կորցրել է ու տեղափոխվել հիվանդանոց։

Ծեծված կինն այս պահին կոմայի մեջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Չգործող բուժհաստատության շենքում ուրիշ ապրողներ էլ կան, որոնց պատմելով՝ Արտաշատի ոստիկանները, կատարվածի մասին տեղեկանալով, անմիջապես եկել են ու ծեծող կնոջը տարել բաժին։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1987)

Ըստ թեմայի

Մահվան ելքով վրաերթ Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցում
Ողբերգական ավտովթար Արարատում. մեքենայում 2 դիակ է հայտնաբերվել
Երևանում կնոջ քայքայված դիակ են հայտնաբերել
թեգերը:
հիվանդանոց, Ծեծկռտուք, Կին, Հայաստան

Գլխավոր թեմաներ