00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալել են «Դայմոնդ» ռեստորանի տնօրենին

© Sputnik / Asatur YesayantsПроспект Абовяна и Бюзанда. Ресторан "Даймонд"Старый Ереван
Проспект Абовяна и Бюзанда. Ресторан ДаймондСтарый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դայմոնդ» ռեստորանից բերման են ենթարկել «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենին, դիջեյին, մենեջերին, «Դայմոնդ ՏԵՏ» տնօրենին, «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենին, «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենին:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ըստ տեղեկությունների՝ հունիսի 28-ին, ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ.-ից։ Նա հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում իր մոտից գումար է կորել։ Ահազանգով ռեստորան են ժամանել ոստիկանության մի քանի ծառայողներ, որոնց արդեն տեղում Անուշ Դ-ն տեղեկացրել է, որ ռեստորանում իրեն ծեծի են ենթարկել:

Дорожно-транспортное происшествие в Лори  - Sputnik Արմենիա
Մահացել է 3 երիտասարդ, կան վիրավորներ. սարսափելի ավտովթար Երևան-Սևան ճանապարհին

Այս տեղեկությունը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերլիազորներ, որոնց Անուշ Դ-ն հաղորդել է, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ, 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, որն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել: Խնդիրը պարզաբանելու նպատակով ոստիկանները Ն. Չարչյանին հրավիրել են ոստիկանության կենտրոնական բաժին, ինչից հետո Ն. Չարչյանը հայհոյանքներ է հնչեցրել օպերլիազոր Կարեն Այվազյանի հասցեին, վիրավորել նրան, այնուհետև հարձակվել է նրա վրա, քաշել ու պատռել է նրա շապիկը, ճանկռել պարանոցը: Մյուս օպերլիազոր Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել են Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ և պահանջել են, որ ոստիկաններն ազատեն տարածքը:

Ժամը 22:50-ի սահմաններում դեպքի վայրի ժամանած ոստիկանները ռեստորանից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ն. Չարչյանին, 24-ամյա Խաչիկ Հարությունյանին, 49-ամյա Վահագն Հարությունյանին, 62-ամյա Արման Մկրյանին, 36-ամյա Արսեն Պողոսյանին և 32-ամյա Վահե Տեր-Եսայանին:

Авария на трассе Ереван-Гюмри - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 29-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ ոստիկանությունում Անուշ Դ.-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Ա. Պողոսյանը, ուժ գործադրելով, իր կամքին հակառակ, իրեն տարել է ռեստորանի հանդերձարան, այնուհետև ռեստորանի տնօրեն Ն. Չարչյանը, Ա. Պողոսյանը և անվտանգության աշխատակից ներկայացած ոմն Գրիգորը շուրջ 20 րոպե իրեն պահել են հանդերձարանում, այդ ընթացքում ծեծի են ենթարկել իրեն։

Նախնական տեղեկություններով՝ Վ. Տեր-Եսայանը, Ա. Մկրյանը, Ա. Պողոսյանը, Վ և Խ. Հարությունյանները բաց են թողնվել, իսկ Ն. Չարչյանը հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ն. Չարչյանը «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենն է, բերման ենթարկվածներից Խ. Հարությունյանը «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, Վ. Հարությունյանը «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ա. Մկրյանը «Դայմոնդ» ռեստորանի դիջեյն է, Ա. Պողոսյանը «Դայմոնդ» ռեստորանի մենեջերն է, իսկ Վ. Տեր-Եսայանը «Դայմոնդ ՏԵՏ» տնօրենն է:

Լրահոս
0