00:16 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Վիրահատարան

Դանակով կտրել է ձեռքի երակները. Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը

© Photo: Кардашов Антон / АГН "Москва"
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1715)
232 0 0

Մոտ երկու ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` հուլիսի 3–ին, ժամը 19-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի իր բնակարանից շտապօգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա մի կին։ Նրա ձախ ձեռքի դաստակի երակները կտրված են եղել։ Նրան անմիջապես տեղափոխել են վիրահատարան։

Մոտ երկու ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ կյանքը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ կինը փորձել է կյանքին վերջ տալ՝  դանակով կտրելով երակները։ Վնասվածքը բավական խորն է եղել․ դանակի շեղբը գրեթե հասել է ոսկորին։ Մեր տեղեկություններով՝ 1-03 է ահազանգել կնոջ հարազատներից մեկը, որը պատահաբար այցելել է նրա բնակարան ու տեսել, որ նա կտրել է երակները։ Հարևաններն ասում են, որ կինը միայնակ է ապրում, նա հանգիստ բնավորության տեր մարդ է, իսկ թե ինչու է դիմել այդ ծայրահեղ քայլին` կպարզեն իրավապահները։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1715)

Ըստ թեմայի

Շիրակում 42-ամյա տղամարդը կտրել է կոկորդը. սա ինքնասպանության առաջին փորձը չէ՞
Երևանում երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել
Կրակոցներ Երևանում. սպանվել է օրենքով գող Մասիվցի Անդիկը
թեգերը:
հիվանդանոց, Կին, ինքնասպանություն

Գլխավոր թեմաներ