03:44 21 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Արսեն Թորոսյան

Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար. Թորոսյանը մանրամասներ է հայտնում

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1571)
1611 0 0

Առողջապահության նախարարը խոսել է Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով տուժած անձանց մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում վթարից տուժած 12 անձանցից 4–ն Արարատի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն, 1 երեխա և 1 տղամարդ շարունակում են բուժում ստանալ և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն այցելել է հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներին։

Եվս 1 տուժող գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում, 1 երեխա` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, 4 տուժող` այրվածքաբանության կենտրոնում, որոնցից մեկն առաջիկայում կտեղափոխվի «Արմենիա» ԲԿ։

«Այրվածքաբանության կենտրոնում մնում են 3-ը, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում ն նրա կյանքի համար։ Մեկի վիճակը ծանր է, երրորդինը` միջին ծանրության։ Ամեն ինչ անում ենք, որ ունենանք դրական արդյունքներ»,– ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով` առավել ծանր վիճակում գտնվողը երիտասարդ աղջիկ է։

Թորոսյանը հաստատեց` ներկա պահին վթարի զոհ դարձածների թիվը 6-ն է։ Վերջնական տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ, երբ կճշտվեն նրանց անձնական տվյալները։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին Արարատի մարզում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է մահացել։

Տուժածների թվում երեք երեխա կա, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երկուսը` 12 և 13 տարեկան։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1571)

Ըստ թեմայի

Սյունիքում 20 տարեկան հղի է մահացել. նա երկվորյակ պիտի լույս աշխարհ բերեր
Սևանի ճանապարհին վրաերթի է ենթարկվել Սիսիանի վոլեյբոլի թիմի երեխաներից մեկը
Երևանում մարդատար ավտոբուսն ընկել է ձորը
Երևանում ապրող աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagarm–ում
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ