18:11 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.33
  • GBP625.24
  • EUR531.82
  • RUB7.75
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2177)
233 0 0

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Երևանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 6-ին, ժամը 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Արթուր. Ս.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի 88 DD 838 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 38 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Վարդիթեր Կ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Սակայն այսօր առավոտյան վրաերթի ենթարկված Վարդիթեր Կ.-ն հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2177)

Ըստ թեմայի

Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Արարատում գրանցված ողբերգական ավտովթարի կապակցությամբ
«Ցնցված եմ Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից». Փաշինյանը ցավակցել է
100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում
թեգերը:
վարորդ, հիվանդանոց, Մահ, Վրաերթ

Գլխավոր թեմաներ