19:38 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարը

Արարատի սարսափելի վթարի հետքերով. մոխրացած դիակներից մեկի ինքնությունը դեռ չեն պարզել

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
482 0 0

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածներից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում սարսափելի վթարի վայրի զննությամբ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում երեք ավտոմեքենա բախվել էին միմյանց: Վթարի հետևանքով մահացել էր 6 անձ, իսկ 11 մարդ` տեղափոխվել հիվանդանոցներ։

ՔԿ–ի հաղորդագրության համաձայն` վթարի հետևանքով այրված դիերը ներկայացվել են ճանաչման։ Պարզվել է, որ մահացներից մեկն Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ է, որը եղել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1962–ին։ Երկուսն Արմաշ գյուղի բնակիչներ են (իգական սեռի)՝ ծնված 1965թ–ին և 2003թ–ին, մյուս երկուսը` Սուրենավան գյուղի բնակիչներ (իգական սեռի)` ծնված 1996թ–ին և 1999թ–ին։

«Մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ինքնությունը չպարզված դիակից վերցվել է արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Պարզվել են նաև «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների ինքնությունը. նրանք Սուրենավան գյուղի երեք բնակիչներ են՝ ծնված 1984թ., 1991թ. և 2007թ., Երասխ գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 2004թ., և Արարատ քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1977 և 2006թթ.: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ավտոպատահարի հետևանքով տուժել են «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, ինչպես նաև երեք ուղևորները՝ Երևան քաղաքի 1953թ. ծնված բնակիչը և Վայք քաղաքի երկու բնակիչները՝ ծնված 2011 և 1973թթ.:

«ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի՝ 1998թ. ծնված վարորդի ու վերջինիս ուղևորը՝ ծնված 1996թ., վնասվածքներ չեն ստացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը։

Արարատի ողբերգական վթարից տուժած 7–ամյա Նարեն արդեն լավ է. նախարարի ու փոքրիկի լուսանկարը

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագին դեպքի պահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, և համաձայն զննության արդյունքների՝ «ՎԱԶ 21063»-ի և «ՏոյոտաՀիլուքսի» վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում, հարցաքննվել են վնասվածք ստացած անձիք և ականատես վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Սարսափելի դեպք Լոռիում. 2 երեխայի հայրն ինքնասպան է եղել
Սարսափելի դեպք Շիրակում. մայրը կախված է գտել 6 ամիս առաջ բանակից վերադարձած որդուն
Վրաստանում վթարից մահացածները մայր ու որդի են, մյուս որդու վիճակը շատ ծանր է. մանրամասներ
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ