22:13 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Վթար

Արարատի ողբերգական վթարից տուժած 20 տարեկան աղջիկը մահացել է

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
13610

Սարսափելի վթարի զոհերի թիվը մեկով էլ ավելացավ։ Աղջկա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։

Նա նշել է, որ աղջկա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:

Ողբերգությունն անուն ունի՝«համատարած բառադիություն», կամ մեքենաներ, թե լիցքավորված ռումբեր

Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:00-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրում՝ կամրջի վրա, միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում։

«ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և հինգ ուղևորները տեղում մահացել էին, մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Արարատի սարսափելի վթարի հետքերով. մոխրացած դիակներից մեկի ինքնությունը դեռ չեն պարզել

Ըստ թեմայի

«Ցնցված եմ Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից». Փաշինյանը ցավակցել է
100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում
Ժամանակն է, որ վարորդները սթափվեն. դերասան Անդրանիկ Հարությունյանն ակցիա է սկսել
Հերթական սարսափելի դեպքը Արարատում. տղամարդը կախվել է ավտոտնակում
Հայաստանում գրանցված ՃՏՊ–ների վիճակագրությունը
թեգերը:
Մահ, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ