03:29 18 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
2459 0 0

Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին քարաթափման հետևանքով վնասվածքներ ստացած մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին այսօր տեղի ունեցած քարաթափման հետևանքով երկու մարդ է մահացել` 35–ամյա մայրը և նրա 12–ամյա դուստրը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ալավերդու բժշկական կենտրոնից։

«Մեզ մոտ երեք հոգի է տեղափոխվել. նրանցից երկուսն արդեն մահացած էին, իսկ երրորդին առաջին օգնությունը ցուցաբերել ու տեղափոխել ենք Երևանի հիվանդանոցներից մեկը։ Նրա վիճակը ծանր է։ Ըստ նախնական տեղեկությունների` զոհվածները մայր ու դուստր են»,–հայտնեցին հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում։ Քարաթափման արդյունքում վնասվել են ավտոմեքենաներ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)

Ըստ թեմայի

Ողբերգական ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա 2 զոհ, տուժածներից երկուսը երեխաներ են
Երևանի Իսակովի պողոտայում 56–ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը
Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան տուժածներ. տեսանյութ
թեգերը:
Լոռի, Ճանապարհ, քարաթափում, Զոհ, Վիրավոր, Կին, հիվանդանոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ