06:44 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
ՀՀ ոստիկանություն

Ողբերգական վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»–ը

© Sputnik / Mikael Gabrielyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2011)
169 0 0

Բախման հետևանքով քարերով բարձված բեռնատարը կողաշրջվել է, իսկ «Գազելը» վերածվել է մետաղե ջարդոնի։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Գազելի» վարորդը տեղում մահացել է, իսկ «ԶԻԼ»–ի վարորդը` հոսպիտալացվել Գավառի ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, հուլիսի 16-ի գիշերը` ժամը 02:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1976 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Գազելի» վարորդը տեղում մահացել է, իսկ Ա.Խ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացած վարորդը Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Մանուկյանն է, «Զիլ»–ի վարորդը` Գավառ քաղաքի բնակիչ 24-ամյա Ազնավուր Խաչատրյանը։

Կայքի տեղեկություններով` բախման հետևանքով քարերով բարձված բեռնատարը կողաշրջվել է, իսկ «Գազելը» վերածվել է մետաղե ջարդոնի։

Փաստի առթիվ Գավառի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2011)

Ըստ թեմայի

Ողբերգական ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա 2 զոհ, տուժածներից երկուսը երեխաներ են
ԱԻՆ–ը զգուշացնում է` բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. եղանակի տեսություն
Աբովյանում կատարված սպանությունը բացահայտվել է. հայտնի է մահացածի ինքնությունը
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, հիվանդանոց, Վիրավոր, Զոհ, ավտովթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ