00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Կարապետյանին մեղադրող գործարարը ներգրավված է առևանգման քրգործում

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПолицейские в России
Полицейские в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանի և Վահե Պարազյանի պատմությունն ավելի է խճճվում` հաշվի առնելով Ռուսաստանում տուժածի դեմ հարուցված քրեական գործը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն` Նարեկին, ծեծի և շորթման մեջ մեղադրող գործարար Վահե Պարազյանն ինքը ներգրավված է Ռուսաստանում հարուցված քրեական գործում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Նարեկի փաստաբան Օլեգ Կորեննոյը։

Հուլիսի 16–ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնեց, որ Նարեկ Կարապետյանի` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբայր) որդու դեմ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթումը։ Ըստ ԶԼՄ–ների` գործարար Վահե Պարազյանը հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանը թիկնապահների հետ ծեծել է իրեն Երևանի ռեստորաններից մեկում և պահանջել 10 միլիոն դոլար։

«Ներկա պահին Ռուսաստանում քննության տակ գտնվող Վահե Պարազյանը փորձում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից և ավելի քիչ պատիժ ստանալ 2015թ–ին գործած հանցագործության համար։ Խոսքը մարդ առևանգելու և դրամաշորթության մասին է», – ասաց Կորեննոյը։

Փաստաբանի խոսքով` 2016թ–ին իրեն է դիմել գործարար Գարիկ Մարգարյանը և հայտնել, որ իր առևանգումը կազմակերպվել է դեռ 2015 թ–ին, Վահե Պարազյանը ենթակաների հետ ծեծել են նրան և մեծ գումար շորթել։ Բանն այն է, որ Մարգարյանը Կալուգայում բիզնես է վարել Պարազյանի հետ, բայց նրանց միջև տարաձայնություններ են առաջացել։

Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները

Մարգարյանի մարմնի վրա հարվածների հետքերը և կոտրվածքները, որոնք արձանագրել է դատաբժշկական փորձաքննությունը, չեն օգնել գործարարին քրեական գործ հարուցելու հարցում։ Գործընթացը հետաձգվել է մինչև 2016թ–ը, փաստաբանի կարծիքով` դրանում որոշակի դեր կարող էին խաղալ Վահե Պարազյանի հայրը` Աշոտ Պարազյանը և նրա կապերը։

Վահեին կալանավորել են քրեական գործ հարուցելուց հետո, սակայն գործն այդպես էլ դատարան չի հասել։ 2018թ–ին փոխել են նրա նկատմամբ խափանման միջոցը։ Ավելին, մեղադրանքը «Անօրինական ազատազրկում մի խումբ անձանց կողմից` կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով» ձևակերպումից փոխվել է «Ինքնագլուխ դատաստան` բռնություն կիրառելով» ձևակերպման։

Կորեննոյի խոսքով` քրեական գործը հասել է դատարան միայն 2019թ–ի հուլիսին։ Այս պայմաններում Պարազյանը պետք է վերադառնա Ռուսաստան, երբ դա պահանջի դատարանը։

Татев Карапетян у озера Севан - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար

Խոսելով Երևանում տեղի ունեցած միջադեպի մասին` Կորեննոյը նշեց, որ չի բացառում` Պարազյանը կարող էր իրեն ներակայացնել զոհի դերում, որպեսզի դա օգտագործեր Ռուսաստանում պատիժը մեղմացնելու համար։

ՔԿ հաղորդագրությունում նշվում է, որ գործարար Վահե Պարազյանի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Տարիներ առաջ նրանց միջև Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:

Հակասությունների հետևանքով Աշոտ Պարազյանը հրաժարականի դիմում է գրել և խզել կապերը «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ հետ: Այդ ժամանակից ի վեր երկու ընտանիքների միջեւ սուր հակասությունները միայն խորացել են:

Բանը հասել է նրան, որ Պարազյանների ընտանիքը «թավշյա հեղափոխությունից» հետո տեղափոխվել է Հայաստան։

Լրահոս
0