00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողբերգական վթար ՌԴ–ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան

© Sputnik / StringerՃՏՊ
ՃՏՊ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվելով ծառին։ Ընտանիքի բոլոր անդամները մահացել են։ Կինը երեխաների հետ գնացել էր ամուսնու մոտ հանգստանալու։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Երեկ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի զոհ է դարձել հայերի 4 հոգանոց ընտանիքը։ Այս մասին հայտնում է Kubnews.ru–ն։

Авария в Армавирской области - Sputnik Արմենիա
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ

««Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով զոհվել է 4 անձ, այդ թվում՝ 2 երեխա։ Վթարի հետևանքով մահացածները Կրասնոդարի են եկել Հայաստանից»,– նշված է կայքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժածները Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներ են։ Համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վթարի զոհ են դարձել 32-ամյա վարորդը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան դուստրերը։ Ի դեպ, աղջիկներից մեկը դպրոց էր հաճախում, մյուսը` մանկապարտեզ։

«Ընտանիքի հայրը վերջին շրջանում արտագնա աշխատանքի համար էր գնում Կրասնոդար։ Գնում–գալիս էր։ Այս անգամ էլ որոշել էր ընտանիքին հետը տանել, որ մի քիչ հանգստանան։ Կինն ու երկու աղջիկները մի քանի օր առաջ էին գնացել նրա մոտ։ Ամուսինն այնտեղ ուզում էր գործ դնել, որ աշխատի, տունը պահի։ Նրանք ամուսնու հոր ու մոր հետ էին ապրում»,–ասաց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով` թե՛ կինը, թե՛ ամուսինը ծնվել–մեծացել են իրենց գյուղում, և նրանց ծնողներն էլ իրենց համայնքի բնակիչներ են։

Հիշեցնենք` տասը օր առաջ` հուլիսի 7-ին, կրկին հայեր էին մահացել Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2–ը` անչափահաս, մահացել էին, 5–ը` վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բոլոր տուժածներն այժմ Հայաստանում են բուժում ստանում։ Վթարի հետևանքով մահացել էին վարորդի մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա:

Լրահոս
0