16:59 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում. 27 տարեկան որդին սպանել է մորը

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
564 0 0

Երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել նաև հորն ու վնասել իրեն։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ` նույն տան բնակիչ, 59-ամյա Գասպար Ա.-ն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն:

Սարսափելի դեպք Գյումրիում. որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասել են, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները: Անգամ, երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վերև է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք, և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Այս պահին հայրն ու որդին հիվանդանոցում են և Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել»:

Կայքի տեղեկություններով՝ սպանված Անժելա Ք.-ն բանասիրական գիտությունների դոկտոր էր, ամուսինը նույնպես մտավորական է:

Քննիչի որոշմամբ Արման. Ա-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:

Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը

Ըստ թեմայի

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել
Բանտից դուրս է եկել, հաշիվ մաքրել ընկերուհու նոր ընկերոջ հետ. դանակահարություն Վանաձորում
Երևանում կինը դանակահարել է ամուսնուն
Դանակահարություն Երևանում. տղամարդը մահացել է` առանց գիտակցության գալու
թեգերը:
Երևան, Կին, տղամարդ, Սպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ