13:20 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Պայթյուն Սիսիանում

Սիսիանում պայթյուն է որոտացել. կա զոհ

© Photo: official site of the Police of RA
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1690)
50311

Սիսիանի բնակիչը բացել է անասնագոմի դուռը և պայթյունի պատճառով տեղում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սիսիանում պայթյունի հետևանքով 74 տարեկան մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Գյուղապետի տեղակալը ծեծել է համագյուղացուն. նրան բերման են ենթարկել

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 18-ին, անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին։

«Տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,– գրել է նա Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ողբերգական վթար ՌԴ–ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1690)

Ըստ թեմայի

Վրաերթ` «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. 12–ամյա աղջիկը տեղում մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. 27 տարեկան որդին սպանել է մորը
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը մոր աչքի առաջ նետվել է շենքից ու մահացել
թեգերը:
Զոհ, պայթյուն, Հայաստան

Գլխավոր թեմաներ