05:58 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Հաղթանակի զբոսայգի

Հաղթանակի զբոսայգում հրդեհի հետևանքով 1.5 հա բուսածածկույթ է այրվել. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1568)
78 0 0

Հրշեջները կարողացել են հրդեհը մարել մոտ երեքուկես ժամում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսանյութ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում երեկ բռնկած հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Այրվել է 1.5 հա բուսածածկույթ»,– նշված է հաղորդագրության մեջ:

«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Երևանում և երեք մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Վարդանյան. «Եթե հողը խոնավ լինի, հրդեհն արագ չի տարածվի»

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1568)

Ըստ թեմայի

Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը մոր աչքի առաջ նետվել է շենքից ու մահացել
Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժել
Էջմիածնում բռնության զոհ է դարձել տղամարդը. նրան ծեծել է ընկերուհին
թեգերը:
տեսանյութ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ