01:22 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
պարկուճ

Նախկին պատգամավորի որդու հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

© Photo : Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)
1088 0 0

Ոստիկանությունը պարզել է Երևանում հնչած կրակոցների հեղինակներին։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի տան մոտ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հուլիսի 24-ին, ժամը 23։40-ի սահմանում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինն ահազանգ էր ստացել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ նշված տան մոտակայքում փողոցով անկանոն երթևեկելու պատճառով վիճաբանություն էր սկսվել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև։

Կրակոցներ Երևանում. վարորդին դուր չի եկել իրեն ուղղված նկատողությունը

Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր ընկերների հետ վերադարձել էր Մ․ Գասպարյանի տան մոտ ու կոպտորեն խախտել հասարակական կարգը, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անկանոն կրակոց արձակել և ընկերների հետ լքել տարածքը։

Կրակոցներ Անկարայում. Բելառուսի դեսպանության խորհրդականը ծանր վիճակում է

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։ Այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նշված անձին, այնպես էլ նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մանուել Գասպարյանը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի որդին է։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)

Ըստ թեմայի

Կրակոցներ Երևանում. վարորդին դուր չի եկել իրեն ուղղված նկատողությունը
Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր
Փողոցներում ռոբոտ-ոստիկաններ կհայտնվե՞ն. տեսանյութ
ՀՀ–ում պոլիգլոտ ոստիկաններ կան, կամ եթե լեզուն չի բավարարում, օգնության են հասնում ժեստերը
թեգերը:
ատրճանակ, կրակոց, Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ