21:07 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Վթար

Սպիտակ–Երևան ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու հայտնվել ձորակում

© Sputnik / Ashot Safaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1996)
98 0 0

Վրաերթի ենթարկված անձը տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

ԵՐԵՎԱՆ, 27 Հուլիս — Sputnik. Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 26-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1986 թ.) վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հրազդանում 16–ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1996)

Ըստ թեմայի

Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27 տարեկան հետիոտնին
Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն
Դանակահարություն Վանաձորում. երիտասարդը դանակով հարվածել է մորաքրոջ ընկերոջը
Դժբախտ դեպք Արցախում. Երևանի բնակիչը «ԶԻԼ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
թեգերը:
Վրաերթ, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ