17:25 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
166 0 0

Իրավապահները պարզել են տղամարդուն ծեծի ենթարկած անձանց ինքնությունը և այժմ միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի քաղաքացի։

Sputnik Արմենիայի տվյալներով` երեկ` հուլիսի 30–ի երեկոյան, մի տղամարդ տեսել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արնաշաղախ մարդ կա ընկած։ Անմիջապես ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

40-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել են գլխի բազմաթիվ վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ Հրազդանի կիրճում դաժան ծեծի են ենթարկել նրան՝ ոտքերով, ձեռքերով և ինչ-որ առարկաներով հարվածելով գլխին ու մարմնի այլ մասերին։ Ծեծված տղամարդը մեծ դժվարությամբ դուրս է եկել փողոց ու ընկել։

Ըստ որոշ տեղեկությունների` իրավապահները պարզել են տղամարդուն ծեծի ենթարկած անձանց ինքնությունը և այժմ միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ
Հայտնի է` երբ տեղի կունենա Նարեկ Սարգսյան–Գոնսալեսի արտահանձնումը. «Իրավունք»
Իրանի և Հայաստանի կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրները հայտնաբերվել են Էջմիածնում
թեգերը:
Վիրավոր, ՀՀ Ոստիկանություն, հիվանդանոց, տղամարդ, Ծեծկռտուք, Երևան

Գլխավոր թեմաներ