15:34 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Գյուղ, արխիվային լուսանկար

Կոտայքի մարզում կինը կախվել է ծառից. ամուսինը տեսել է ու կտրել թելը

© Sputnik / Armine Alexanyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
1058 0 0

Գյուղում լուրեր են պտտվում, որ կինն առողջական խնդիրներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Կոտայքի մարզում կանխվել է հերթական ողբերգությունը։ Գառնի գյուղի տներից մեկի բակում 71-ամյա տանտիրուհին հակի թելով կախվել է ծառից։ Բարեբախտաբար, ամուսինը տեսել է ծառից կախված կնոջն ու կտրել հակի թելը։

Հարևանները վրա են հասել ու անգիտակից կնոջը տեղափոխել գյուղում գտնվող բուժհաստատություն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կնոջ հսկում են բժիշկները, որոնք պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին

Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի` կինն առողջական խնդիրներ ունի և, ամենայն հավանականությամբ, ամուսնուն բեռ չլինելու համար է այդ ծայրահեղ քայլին դիմել։ Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները։

Տավուշում պապը հարվածել է թոռանը, 14–ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)

Ըստ թեմայի

Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում
Դժբախտ պատահար Էրեբունի վարչական շրջանում. Աղի լճում տղամարդ է խեղդվել
Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթում 38-ամյա տղամարդը նետվել է պատշգամբից
թեգերը:
ինքնասպանության փորձ, Կին, Գյուղ, Կոտայք, Հայաստան

Գլխավոր թեմաներ