09:51 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2433)
104 0 0

Հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություններ տալու։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 4-ին, մայրաքաղաքում կանխվել է հերթական ողբերգությունը։ Շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում ապրող 53-ամյա մի տղամարդ՝ գրեթե անգիտակից վիճակում։ Նա ի վիճակի չի եղել իր հետ պատահածի վերաբերյալ որևէ բան հայտնել։

Տանը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ընտանիքի անդամները ահազանգել էն 1-03։ Նախնական վարկածով՝ տղամարդը փորձել է կյանքին վերջ տալ՝ ընդունելով բազմաթիվ հոգեմետ դեղահաբեր։

Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառների մասին որևէ հստակ վարկած չի շրջանառվում։

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքներն ու պատճառները։

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2433)

Ըստ թեմայի

Հրաձգություն Չիկագոյի մանկական խաղահրապարակներից մեկում. կան տուժածներ
Ավտովթարներից մահացության թիվը չի նվազում. իրավաբանը խնդրի լուծման տարբերակ է առաջարկում
Հզոր պայթյուն Կահիրեի կենտրոնում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
թեգերը:
Դեղ, հիվանդանոց, տղամարդ, ինքնասպանության փորձ, Երևան

Գլխավոր թեմաներ