00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շշի Մելոյի» մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբորը. ՔԿ

© Sputnik / Arsen HaytyanВзрыв на трассе в Армении
Взрыв на трассе в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախկին պատգամավորի մահափորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նոր մեղադրյալներ կան։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») մահափորձի գործով ևս երկու հոգու մեղադրանք է առաջադրվել։ Նրանցից մեկը Ռոբերտ Մանուկյանն է ՝ Մելիք Մանուկյանի 54-ամյա եղբայրը` Աբովյան քաղաքի բնակիչ, ոստիկանության նախկին աշխատակից։ Այդ մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Взрыв на трассе в Армении - Sputnik Արմենիա
Պայթյուն Երևան–Սևան ճանապարհին. մի հատվածը դժվարանցանելի է դարձել

Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը Ռոբերտ Մանուկյանին  կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան:

Երկրորդ անձը, որի անունը Քննչական Կոմիտեն չի բացահայտում, արդեն կալանավորված է։ Նա ևս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մեջ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` կալանավորվածը, ամենայն հավանականությամբ, Մելիք Մանուկյանի թիկնապահ, դարձյալ  ոստիկանության նախկին աշխատակից Մարկոս Մարկոսյանն է, ով դեպքի վայրից փախցրել էր գործարարի ավտոմեքենան նրա եղբոր` Ռոբերտ Մանուկյանի հրահանգով։

Նոր բացահայտումներ «Շշի Մելոյի» մահափորձից. պայթուցիկը գործի են դրել ռեստորանի շենքից

Ինչպես արդեն հայտնել ենք, նախկին պատգամավորի մահափորձի գործով մինչ այդ արդեն 3 անձ`56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը և 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը կալանավորվել էր։ Նրանք մեղադրվում են Մելիք Մանուկյանին ճանապարհին գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկով նրա ավտոմեքենան պայթեցնելու ու նրա մահափորձի կազմակերպման ու իրականացման համար։

«Շշի Մելոյի» մահափորձի մանրամասները. պայթուցիկը նախապես էր դրվել կամրջի տակ

Հիշեցնենք`Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի («Շշի Մելոյի») «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։ Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Իսկ դեպքի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։

Լրահոս
0