01:46 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2884)
752 0 0

Հիվանդանոց տեղափոխված աղջիկը Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի է:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Այսօր ոտքի վնասվածքով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա մի աղջնակ:

Sputnik Արմենիայի տվյալներով` բժիշկները պարզել են, որ Լոռու Կուրթան գյուղից հիվանդանոց տեղափոխված աղջկա աջ ոտքի մեջ մետաղե կոտորակներ կան: Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ մանկահասակ աղջկա վրա թափառող շուն է հարձակվել: Տղամարդն աղջկան պաշտպանելու համար տնից վերցրել է որսորդական հրացանն ու կրակել շան ուղղությամբ:

Փամփուշտի մեջ առկա կոտորակներից մի քանիսը կրակոցից հետո դիպչել են հարևանի աղջկա ոտքին, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան անմիջապես հասցրել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված աղջիկը գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի է:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2884)

Ըստ թեմայի

Մրգաշենի նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
Ղրղըզստանի նախկին նախագահը հանձնվել է. նրա վրա շատ բան կարող են բարդել. Աթամբաևի փաստաբան
Փաստաբանները կբողոքարկեն «Շշի Մելոյի» եղբոր կալանքը
թեգերը:
Վիրավոր, հիվանդանոց, Հրացան, երեխա

Գլխավոր թեմաներ