00:44 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
ԱԻՆ փրկարար ծառայություն

«Շիրակ» օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Շիրակ» օդանավակայանի մոտակայքում  հրդեհ է բռնկվել։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։

«Շիրակի մարզի փրկարարական վարչությունը հրդեհի մասին ահազանգն ստացել է ժամը 15:55-ին։ Այս պահին տարածքում ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այրվում է չոր խոտածածկ տարածք։ Հրդեհը օդանավակայանի տարածքից բավական հեռու է»,-նշեց Գյոզալյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 17:00-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է:

 

Ըստ թեմայի

Սարսափելի դեպք Հայաստանում. ավտոմեքենայի սրահում մոխրացած դի է հայտնաբերվել
Երևանի հյուսիսային մուտքի մոտ խոշոր հրդեհ է բռնկել. տեսանյութ
Հրդեհ է բռնկվել Բաքվի ամենախոշոր առևտրի կենտրոնում
Հեռուստաաշտարակի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել. տեսանյութ
«Ո՞ւր ես գնում, մի՛ արա». ինչպես է ուսանող Գևորգյանը կնոջը փրկել այրվող շենքից
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ