23:04 29 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD498.43
  • GBP608.88
  • EUR548.22
  • RUB6.40
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
282 0 0

Միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի –Sputnik. Երեկ գիշեր մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության Հրապարակում։ Այդ մասին իրավապահներին ահազանգել են քաղաքացիները։

Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար միջադեպը, եթե օպերատիվ դեպքի վայր չժամանեին ոստիկանության ծառայողներն ու մի քանի հոգու բերման չենթարկեին։ Բերման ենթարկվածների հագուստի վրա արյան հետքեր են եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ որոշ լուրերի` վեճի մասնակիցները Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

թեգերը:
Սիրիա, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ