16:22 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հիվանդանոց

Փողային հարցերի շուրջ ընկերությունների տնօրենները վիճել են. նրանցից մեկը հիվանդանոցում է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1722)
70 0 0

Մի ընկերության տնօրենը փորձել է կանգնեցնել մեկ ուրիշ ընկերության տնօրենի մեքենան, սակայն վերջինս արագացրել է ընթացքը ու դիմացինն ընկել է։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Երեկ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Հովհաննիսյան փողոցից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Մեր տեղեկություններով` հիվանդանոցից ճանապարհային ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ նա վրաերթի է ենթարկվել։

Իրավապահները պարզել են, որ տղամարդու հետ տեղի ունեցածն ամենևին էլ անզգույշ պատահարի հետևանք չէ։ Նա մի ընկերության տնօրեն է և փողային հարցերի շուրջ պարզաբանումներ է ունեցել իր ծանոթներից մեկի հետ, որը ևս ինչ-որ ընկերության տնօրեն է։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը փորձել է կանգնեցնել իր ծանոթի մեքենան, սակայն վերջինս արագացրել է ընթացքը, և տղամարդը ընկել է։

Ըստ լուրերի` հիվանդանոց տեղափոխված տղամարդը քարերով հարվածել է մեքենային` կոտրելով դիմապակին։ Իրավապահները պարզում են միջադեպի մանրամասները։

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1722)

Ըստ թեմայի

Երևանում 15-ամյա տղայի են դանակահարել
ՃՏՊ Կապան-Գորիս ճանապարհին. 43-ամյա վարորդին տեղափոխել են հիվանդանոց
թեգերը:
Ծեծկռտուք, հիվանդանոց, Տնօրեն, Վրաերթ, Երևան

Գլխավոր թեմաներ