15:55 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Большой Разданский мост (Мост Киевян)

Կիևյան կամրջից նետված 24–ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

CC BY 3.0 / HrantKhachatrian / Կիևյան կամուրջ, մառախուղ
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1560)
135 0 0

Կիևյան կամրջից նետված աղջիկն այդպես էլ կոմայից դուրս չի եկել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Մեկ շաբաթ առաջ` օգոստոսի 7-ին, Երևանի Կիևյան կամրջից նետված 24-ամյա աղջիկը երեկ մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքից։

«Աղջիկը կոմայից դուրս չի եկել։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր»,–հայտնեցին հիվանդանոցից։

Նա բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը ոչ թե ընկել է ասֆալտին, այլ ճանապարհի հարևանությամբ գտնվող զառիթափին։ Մարդիկ արագ օգնության են հասել ու ահազանգել 1-03։

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1560)

Ըստ թեմայի

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին տեսակցելու համար Կարմիր խաչը քայլեր է ձեռնարկում
Նյու Յորքում վերելքի ժամանակ ուղևորատար Boeing-ից պահեստամաս է ընկել
BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան
թեգերը:
Դժբախտ պատահար, Մահ, հիվանդանոց, աղջիկ, կամուրջ

Գլխավոր թեմաներ