06:37 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
 Հիվանդանոց

Դանակահարություն Ջրվեժում. երկու երիտասարդ հիվանդանոցում են

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1708)
188 0 0

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են նաև վթարված ավտոմեքենա, իսկ հյուրանոցում՝ կոտրված պատուհան, վնասված տարբեր իրեր:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Երևանի Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պլազա» հյուրանոցառեստորանային համալիրի մոտից երկու դանակահարված երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վիրավորները  29-ամյա Ռոբերտ Անդրանիկյանն ու 28-ամյա Գևորգ Սիմոնյանն են:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին։ Ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մոտ են տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց 2 քաղաքացու։

Իրավապահները կատարվածի հետքերով ժամանել են նշված հյուրանոցային համալիր և դրա հարևանությամբ հայտնաբերել Hyundai Sonata մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա, որը բախվել է КамАЗ մակնիշի բեռնատարին։ Հյուրանոցային համալիրի ներսում հայտնաբերել են պատուհանի կոտրված ապակի, վնասված տարբեր իրեր, ինչպես նաև համարներից մեկի՝ հեռակառավարմամբ բացվող վնասված դարպաս։

Հարուցվել է քրեական գործ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1708)

Ըստ թեմայի

Իտալացու անհավանական արկածները Երևանում. գործարարն ընկել է իր իսկ լարած թակարդը
Կրակոցներ Սանկտ Պետերբուրգի շուկայում. ԱՊՀ 3 քաղաքացի «տեղի» կռիվ են արել
Հրդեհ Այնթապ գյուղում. տեսանյութ
թեգերը:
Ոստիկանություն, բժիշկ, Վիրավոր, հիվանդանոց, տղամարդ, տղա, դանակահարություն, երևանցիներ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ